News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Հրաչյա Հարությունյանի հանձնումը Հայաստանին Արդարադատության նախարարության գործառույթն է, բայց մենք իմ գործընկեր Չայկայի հետ երբ հանդիպում ունեցանք Մոսկվայում, մենք քննարկել ենք նաեւ այս հարցը, որ միջազգային պայմանագրի համաձայն, արդեն նպատակահարմար է, որպեսզի ՀՀ քաղաքացի հանդիսացող դատապարտյալը իր պատիժը կրի ՀՀ-ում: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին մի խումբ լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ գլխավոր  դատախազ Գեւորգ Կոստանյանը, հաղորդում է «Ա1+»-ը: 

«Գործնական քայլը ընթացակարգ է, ժամկետային որեւէ պայմաններ ինձ համար դժվար է ներկայացնել, որովհետեւ միջազգային պայմանագրերով որեւէ ժամկետում գործողություններ կատարելու կամ չկատարելու որեւէ նորմեր եւբեւէ սահմանված չեն լինում՝ հատկապես այս տիպի հարաբերություններում»,-ասել է նա:

Անդրադառնալով հունիսի 23-ին ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառմանը, դատախազն ասել է. «Ոստիկանությունը պետական այն մարմինն է, որը ցանկացած տեղում օրենքի ուժով մանդատ ունի կիրառել ֆիզիկական ուժ: Այլ հարց է, որ պետք է քննարկվի լինի Բաղրամյանի դեպքով կամ այլ դեպքով որեւէ անձի նկատմամբ ուժի կիրառումը իրավաչափ եւ համաչափ է եղել, թե ոչ: Արդյոք լրագրողների կամ այլ ֆիզիկական անձանց նկատմամբ կիրառված ֆիզիկական ուժը համաչափորեն է կիրառվել, այս հարցերի պատասխաններն ունենալու համար հենց իմ կողմից նյութերը համապատասխանաբար ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն քննություն իրականացնելու համար եւ հիմա նյութեր են նախապատրաստվում կոնկրետ Բաղրամյանի մասով:

Ես չեմ կարող տեսանյութերը նայելով եզրակացնել, դրա համար դատախազը որպեսզի արռտահայտի համաչափության եւ իրավաչափության մասին իր դիրքորոշումը դրա համար նախապատրաստվում են նյութեր, հարուցվում է, կամ չի հարուցվում քրեական գործեր համապատասխան հիմքերի դեպքում նոր ես կկարողանամ ասել իմ գնահատմամբ՝ կիրառված ֆիզիկական ուժը համաչափ էր, թե ոչ:

Քաղաքացիական հագուստով ոստիկանները եւս քննարկման առարկա կլինեն, բայց ես չեմ կարծում, որ նրանց ներգրավումը պետք է արտասովոր դիտվի կամ ինքնին տարօրինակ համարվի: Ոստիկանը իր գործառույթներն իրականացնելու համար կարող է լինել եւ համազգեստով եւ քաղաքացիական հագուստով»:

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ