News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գորիսի «Սդղի գյոլի» ծեծկռտուքի գործով այսօր` հուլիսի 1-ին, ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորը՝ Սեյրան Խաչատրյանին, ով առավել հայտնի է որպես Աղալար:

Այս առնչությամբ հաղորդագրություն է տարածել ՀՀ Քննչական կոմիտեի, որտեղ ասվում է.

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն եւ Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ բացահայտումն ապահովելու համար։

Կատարված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Մուշեղ Զաքարյանի նկատմամբ կիրառված բռնություններին մասնակցել է նաեւ քաղաքացի Սեյրան Խաչատրյանը (մարզպետի եղբայրն է-խմբ):

Նախնական քննության արդյունքներով՝ մայիսի 2-ին՝ ժամը 17-ի սահմաններում, «Սդղի գյոլ» կոչվող տարածքում առաջացած վիճաբանության ժամանակ ժամանակ մի խումբ անձինք ծեծել են Մուշեղ Զաքարյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որի ժամանակ Սեյրան Խաչատրյանը եւս  ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Սեյրան Խաչատրյանն այսօր ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով եւ հարցաքննվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ քրեական գործով ձեռնարկված քննչական եւ դատավարական բազմածավալ գործողությունների արդյունքում պարզվել է նշված տարածքում մայիսի 2-ին առաջացած վիճաբանության շարժառիթը, հիմնավորվել  Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված  բռնության փաստը, բավարար ապացույցներ ձեռք բերվել խմբի կողմից Մուշեղ Զաքարյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ։  Ծեծի հետեւանքով վերջինիս պատճառված որոշ մարմնական վնասվածքների աստիճանը դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ գնահատվել է միջին ծանրության։ Քննությամբ պարզվել է այն անձանց շրջանակը, ովքեր մասնակցել են  Մ.Զաքարյանի ծեծին, անհատականացրել նրանցից մի քանիսի գործողությունների բնույթն ու մասնակցության աստիճանը։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հունիսին եւս  4 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, նրանցից 3-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի  2-րդ մասի 3-րդ կետով, իսկ 4-րդի նկատմամբ նույն մեղադրանքով հայտարարվել է հետախուզում։

Հանձնարարություն է տրվել օպերատիվ-հետախուզական համապատասխան ստորաբաժանումներին՝ ակտիվացնել հետախուզվողին հայտնաբերելուն ուղղված միջոցառումները։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ միջադեպի ներկա մյուս անձանց գործողությունների բնույթը, բռնություններին մասնակցության աստիճանը հստակեցնելու ուղղությամբ։

Նկատի ունենալով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հետաքրքրությունը՝ քննության արդյունքներով կայացված դատավարական որոշումների մասին տեղեկություն կտրամադրվի պարբերաբար»։

 Հիշեցնենք, մայիսի 2-ին Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով միջին եւ ծանր մարմնական վնասվածքներ էին ստացել Զաքարյան եղբայրները․ կոտրել էին Մուշեղ Զաքաչյանի քիթը, իսկ նրա եղբայրը՝ Հարութ Զաքարյանը զրկվել էր մեկ աչքի տեսողությունից։

Այս պահին քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձանց՝ հիմնականում մարզպետի մերձավոր շրջապատից։ Նրանցից մեկը Սուրիկ Խաչատրյանի՝ հետախուզման մեջ գտնվող զարմիկն է, ով հանրությանը հայտնի է իր քրեական անցյալով:

2004 թվականին Մայիս Խաչատրյանը դանակի 12 հարվածով սպանել էր 30-ամյա մի երիտասարդի, դատապարտվել 12 տարվա ազատազրկման, սակայն վաղաժամ ազատվել էր պատժից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ