News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության անվտանգության քաղաքականության տնօրեն Նիք Գըրին, որին ուղեկցել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Քեթրին Լիչը:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում Հայաստան – Միացյալ Թագավորություն եւ Հայաստան - ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր: Սեյրան Օհանյանը ներկայացրել է համագործակցության զարգացման իր տեսլականը` ակնկալելով համագործակցության դինամիկ զարգացում:

Բրիտանական կողմը նշել է, որ երկկողմ եւ բազմակող ձեւաչափերով Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը շարունակելու է համագործակցել ՀՀ պաշտպանության նախարարության հետ ինչպես առկա ծրագրերի, այնպես էլ նոր նախաձեռնությունների շրջանակներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ