News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գիտնականները պարզել են, որ 49 հազար տարի առաջ Աֆրիկայում բնակված մարդիկ ժայռապատկերներ նկարելու համար օքրայից եւ կաթից պատրաստված ներկեր էին օգտագործում:

Հնագույն մարդիկ օքրան որպես ներկանյութ սկսել են օգտագործել շուրջ 250 հազար տարի առաջ: Գիտնականներին հայտնի էր, որ Հարավային Աֆրիկայում մարդիկ օքրայով նկարում էին շուրջ 125 հազար տարի առաջ, սակայն մինչեւ հիմա ոչ մի վկայություն չկար այն մասին, որ ներկին նաեւ կաթ էին ավելացնում:

Սակայն հիմա հետազոտողներին հաջողվել է Հարավաֆրիկյան հանրապետության տարածքում գտնվող Սիբուդու քարանձավում հենց այդպիսի բաղադրությամբ ներկ հայտնաբերել: Մասնագետները վստահեցնում են. նկարները շուրջ 49 հազար տարեկան են:

Ըստ Gazeta-ի, այդ դարաշրջանում անասունները դեռեւս ընտանի չէին, իսկ դա նշանակում է, որ ներկին ավելացնում էին որսած այծեղջյուրների կաթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ