News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվայի հետ Օբամայի պայքարի հերթական փուլ կարող է դառնալ Հայաստանը: Այս երկիրը պայքարում է՝ չխորտակվելու համար մի տարածաշրջանում, որտեղ դա բավական դյուրին է: Այս մասին գրում է իտալական L’Intellettuale Dissidente պարբերականը:

Հոդվածի հեղինակը նշում է, որ հայ ժողովուրդը փողոց է դուրս եկել՝ պայքարելու էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ: Ցուցարարների շրջանում ձայներ են հնչում կոռուպցիայի եւ իբր «ռուսական օկուպացիայի» դեմ:

Ամեն ինչ կրկնվում է, չափազանց արագ է կրկնվում: Վհուկների սովորական որս է սկսվում: Բողոքը ղեկավարում է «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը, որին սատարում է գործող իշխանություններին կոռուպցիայի մեջ մեղադրող «Ժառանգություն» կուսակցությունը:

Տեղական մամուլն ընդգծում է, որ ոստիկանությունը ձգտում է խուսափել կոնֆլիկտներից՝ ցուցարարներին կոչ անելով հեռանալ ապօրինաբար փակած փողոցից:

Ակնհայտ է, որ իրավիճակն աստիճանաբար կառավարության եւ Ռուսաստանի հետ հրաշալի հարաբերությունների եմ բողոքի է վերածվում:

Այս բոլոր իրադարձությունների հիմնական պատճառն Իրանի եւ հարավային ծովերի հետ Ռուսաստանի կապը կտրելու փորձն է: Իսկ ամերիկյան իմպերիալիզմին Հայաստանի ենթարկվելը կփակի սանիտարական շղթան, որը Վաշինգտոնը ցանկանում է ստեղծել Ռուսաստանի շուրջ՝ երկիրը շրջափակելով հարավից եւ արեւելքից: Իսկ Կրեմլը հակակշռի դեր է կատարում կովկասյան թեժ տարածաշրջանում:

Կովկասում կայունության կորստի հնարավորությունը կարող է հանուն «ժողովրդավարության» յուղ լցնել կրակի վրա: Իրաքից, Սիրիայից, Եգիպտոսից, Լիբիայից եւ Ուկրաինայից հետո, դեպի Մոսկվա ճանապարհին Օբամայի հաջորդ նպատակը Հարավ-Արեւելյան Եվրոպայի փոքրիկ եւ աղքատ պետությունն է, որը ցանկանում է չխեղդվել մի տարածաշրջանում, որտեղ խեղդվելը շատ դյուրին է: Հատկապես, եթե պարանոցիդ լիբերալիզմի սալիկ կապեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ