News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Բաղրամյան պողոտայում նստացույցի մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը քաղցածության պատճառով վատացել է: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այժմ «Շտապօգնության» մեքենայում ցուցարարին բուժօգնություն են տրամադրում:

Նշենք, որ Բաղրամյան պողոտայում նստացույցը շարունակվում է: Այն խաղաղ է անցնում, միջադեպեր չկան:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունն ուժով ցրեց նստացույցը, բերման ենթարկեց 237 քաղաքացու, բայց երեկոյան բողոքի ակցիան վերսկսվեց:

Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանի ելույթից հետո նախաձեռնող խմբի կազմում տարաձայնություններ էին առաջացել, եւ հաջորդ օրը ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, սակայն մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում, որտեղ մինչ այժմ շարունակվում է բողոքի ակցիան։

Հավելենք նաեւ, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոքի ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ-ի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ Էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ 1 կՎտ/ժ-ի դիմաց, 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունն առաջարկել էր էլեկտրաէներգիայի 1 կՎտ/ժ-ը թանկացնել 17 դրամով:

Տպել
Ամենաշատ