News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը ցանկանում է բարձրացնել բենզինի ակցիզը, սակայն չի խորհրդակցում նավթամթերք ներկրողների հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստան նավթամթերքի խոշորագույն ներկրողներից, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը:

«Չգիտեմ՝ ինչու են այդպես որոշել: Ո՞վ է ինձ հարցրել: Ես նույնպես կարծում եմ, որ չէր խանգարի հարցնել: Բայց մեզ ընդհանրապես չեն հարցնում»,- հայտարարեց Բեգլարյանը՝ հավելելով. «Եթե ակցիզը բարձրանա, կբարձրանան նաեւ գները: Իհարկե՝ ցանկալի չէ: Սակայն պետությունը, հավանաբար, ինքն է որոշում, ինչպես ցանկանում է»:

Ֆինանսների նախարարության առաջարկած ակցիզի նոր սանդղակի համաձայն, առաջարկվում է բենզինի պարագայում այն 112 հազար դրամից հասցնել 120 հազարի՝ 1 տոննայի համար (ընթացիկ փոխարժեքով՝ 253 դոլար), դիզվառելիքի պարագայում՝ 32.500-ից 35 հազար դրամի (ընթացիկ փոխարժեքով՝ 74 դոլար): Հեղուկ գազի համար առաջարկվում է առաջին անգամ ակցիզ սահմանել՝ 1.000 խ.մ.-ի համար՝ 8.330 դրամ (17.5 դոլար):

Հավելենք, որ խորհրդարանը նախագծի քննարկումը հետաձգել է մինչեւ աշուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ