News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հիմա շատերի մոտ է հարց ծագում, թե ինչո՞ւ իշխանությունները Բաղրամյան պողոտայի ցույցը չեն ցրում ցերեկային կամ առավոտյան ժամերին, երբ պողոտայում ներկա ցուցարարների թիվը բավականին փոքր է լինում: Չցրելու այդ դիրքորոշման հետ կապված զանազան վարկածներ են շրջանառվում եւ դրանցից յուրաքանչյուրը գոյության իրավունք ունի: Կարծում ենք, սակայն, որ այս հարցում վճռական նշանակություն ունի այն փաստը, որ հունիսի լույս 23-ի գիշերը ցույցը ուժային մեթոդով ցրելը մեծ հակազդեցություն առաջացրեց հանրության շրջանում, եւ դրա հետեւանքով՝ էլեկտրական էներգիայի թանկացման դեմ պայքարը ծավալվեց, մեծացավ եւ դարձավ լրջագույն քաղաքացիական պրոցես:

Մեծ հավանականությամբ իշխանությունները մտավախություն ունեն, որ քչերի նկատմամբ բռնությունը կարող է շատերի մոտ հակառեակցիա առաջացնել, ինչի արդյունքում Բաղրամյան պողոտայի շարժումը, որը կարծես սմքել է, կարող է նորից վերածնվել: Այս իմաստով հունիսի 30-ին ոստիկանների մուտքը ցուցարարների շարքեր բարձրախոսները առգրավվելու պատրվակով, շատերին անիմաստ ու աննպատակ թվաց: Բայց այդ կիսագործողությունը տվեց մի շատ կարեւոր հարցի պատասխան, ու չենք բացառում, որ հենց այդ պատասխանն էր ոստիկանության ակնկալիքը: Մինչ ամեն ինչ խաղաղ էր, Բաղրամյան պողոտայում առավելագույնը հազար մարդ կար, իսկ երբ ոստիկանական հրեշտակների եւ կարմիրբերետավորների շարքերը առաջ եկան, հինգ-տասը րոպեում պողոտայում ներկա քաղաքացիների թիվը եռապատկվեց: Սա շատ հստակ ազդակ էր, որ ցույցը ցրելը կարող է լրջագույն հակադարձ էֆեկտ ունենալ:

Այս իմաստով իշխանությունները կարծես թե հասկացել են, որ ցույցը ցրելուց առաջ այն պետք է լրջորեն վարկաբեկել: Եվ ահա վերջին օրերին Բաղրամյան պողոտայում որպես ցուցարար ներկայանում են կասկածելի դեմքեր, հարբեցողներ, ովքեր վիճաբանություններ են սարքում, ոմանք ռաբիզ երաժշտություն են միացնում՝ «Դոլյա վառավսկայա», եւ այլն: Երեկ էլ համացանցում տեսանյութ էր տարածվել, թե իբր ցույցի մասնակիցները հենց պողոտայում սեքսով են զբաղվում: Սրանք քայլեր են, որոնց նպատակը մեկն է. հնարավորինս վարկաբեկել, էժանացնել, հանրության աչքից գցել քաղաքացիական շարժումը: Այս իմաստով, իհարկե, ամենակարեւոր քայլը պառակտումն էր՝ «օպերայականների» եւ «բաղրամյանականների»: Կարելի է պատկերացնել, թե շարժման երիտասարդ ու անփորձ առաջնորդներին ընկճելու, ահաբեկելու ինչ միջոցներ են ձեռնարկել իշխանությունները:

Ամեն դեպքում՝ Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ արդեն մեկ շաբաթ, եւ ոմանք մտածում են, թե իշխանությունները չեն շտապում այն բացել նաեւ ՀԷՑ-ի շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունների պատճառով: Էներգետիկ համակարգում առաջացած ճգնաժամի շուրջ հայ-ռուսական բանակցություններ են ընթանում, ակնհայտորեն, եւ ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, ցուցարարներն ամենեւին էլ երկրորդական գործոն չեն այդ ամենում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Այսօր առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվում են...
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ…
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած…
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել (թարմացվող, ֆոտո)
Մեծ բեռնատարը լայնությամբ կանգնել է եւ փակել պողոտան...
Ամենաշատ