News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 2-ին, ժամը 02.29-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Աշտարակ խճուղու սկզբնամասում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Տոյոտա Պրադո» մակնիշի 59 OR 555 (վարորդ՝ 23-ամյա Ա. Պ.) եւ «ԲՄՎ X5» մակնիշի LS 333 համարանիշների (վարորդ՝ 25-ամյա Ն. Պ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Պ.-ն հոսպիտալացվել է, ուղեւորներ` 20-ամյա Է. Ի.-ն  եւ 22-ամյա Ա. Չ.-ն տեղի ուժերով տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Ա. Պ.-ն մահացել է:

Բժիշկները Է.Ի.-ի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ Ա.Չ.-ինը` միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները անջատել են ավտոմեքենաների մարտկոցները եւ փակել գազի բալոնների փականները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ