News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Թեքսաս նահանգի ոստիկանները Փալեսթայն քաղաքում սպանել են գարեջրի գողության մեջ կասկածվող տղամարդուն, որը ձերբակալության պահին փորձել է գործի դնել օդամուղ ատրճանակը։

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 31-ին, սակայն այս մասին հանրությանը հայտնի է դարձել միայն վերջերս՝ YouTube-ում ձերբակալությունը ներկայացնող տեսահոլովակի հայտնվելուց հետո։

Ոստիկանությունը հայտնում է, որ տղամարդուն կասկածում էին խանութից գարեջուր գողանալու  մեջ։ Խանութի սեփականատերը ոստիկաններին պատմել է, որ ենթադրյալ գողը փախել էր հարեւանությամբ գտնվող սրճարանը։ Տեսահոլովակում երեւում է, թե ինչպես են նրան այնտեղից  դուրս բերում ոստիկանները։ Տղամարդը դիմադրություն է ցույց տվել՝ ճանկելով օդամուղ ատրճանակը եւ փորձելով գործի դնել այն։ Դրանից հետո 2 ոստիկանները կրակ էին արձակել նրա վրա, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Ոստիկանները փորձել են նրան առաջին օգնություն ցուցաբերել, սակայն տղամարդը մահացել է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ