News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է կարգավորել քվեարկության մասնակցությունը ոչ միայն անձնագրերով, այլ նաեւ Հայաստանում արդեն գործող ID քարտերով։ Ընտրական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների մասին օրինագիծը ներկայացրել է պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է կարգավորել ոչ միայն ID քարտերով քվեարկությունը, այլ նաեւ դրանում էլեկտրոնային նշումներ կատարելու կարգը, որը կբացառի կրկնակի քվեարկությունը։

Սակայն, ինչպես նշվում է Արդարադատության նախարարության՝ հուլիսի 2-ի Կառավարության նիստին ներկայացրած գրավոր եզրակացության մեջ, ID քարտերով քվեարկությունը պետք է գրանցել Ընտրական օրենսգրքում, սակայն էլեկտրոնային նշումների կարգը վերամշակման կարիք ունի, քանի որ Ուրիխանյանի առաջարկը չի պարզաբանում դրա տեխնիկական դետալները (եթե քվեարկության ընթացքում պարզվի, որ վնասված է էլեկտրոնային սարքը կամ ID քարտը)։ Այս դեպքում օրենքը պետք է այլընտրանքային տարբերակ առաջարկի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ