News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ Արագածոտնի մարզի Արագած համայնքում հուլիսի 23-ին տեղի կունենա  «ԼԵՌՆԱՅԻՆ ՄՈՐՈՒ ՓԱՌԱՏՈՆ»` «Եվրասիա» Բարեգործական Հասարակական Կազմակերպության նախաձեռնությամբ, ինչպես նաեւ ՀՀ Արագածոտնի մարզի Արագած համայնքի եւ ՀԱՊԿ Ինստիտուտի Հայաստանի ազգային ներկայացուցչության ակտիվ մասնակցությամբ եւ նախապատրաստական – կազմակերպչական աշխատանքերին իրականացմամբ կազմակերպության «Արագածոտնի մարզում զբոսաշրջության, մշակույթի, հայ ավանդական արժեքների զարգացման» ծրագրի շրջանակներում:

Փառատոնում ընդգրկված են տարբեր բաժիններ, այդ թվում`

• Հարթակ, որտեղ մասնակիցները կցուցաբերեն իրենց հմտությունները տարբեր տեսակի համեղ մուրաբաներ, հյութեր, թեյեր, խմորեղեն պատրաստելով, ինչպես նաեւ կանցկացվի մրցույթ, որի արդյունքում լավագույն հրուշակագործը կստանա մրցանակ:

• Հարթակ փոքրիկների համար մանկական զարգացման մասնագիտական կենտրոնի  ղեկավարությամբ: Կլինեն խաղեր, նկարչություն, ակվագրիմ, տարբեր տեսակի զվարճանքներ մանուկների համար:

• Ցուցահանդես-վաճառք, որտեղ կներկայացվեն վարպետների ձեռագործ աշխատանքներ, ինչպես նաեւ կլինեն առեւտրի համար նախատեսված տաղավարներ, որտեղից ցանկացողները կարող են գնել մորի, տվյալ համայնքին բնորոշ ազգային ուտեստներ, ձեռքի աշխատանքներ եւ այլն:

Փառատոնը կուղեկցվի համերգային ծրագրով`Արագած համայնքի տարբեր պարային համույթների մասնակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ