News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորյայի բամբակե պանտալոնը (հին կանացի վարտիք) աճուրդի ժամանակ կարող է վաճառվել ռեկորդային գնով, հայտնում է The Telegraph-ը։ Սակարկությունները կկայանան հուլիսի 11-ին։ Վաճառքով կզբաղվի Chippenham Auction Rooms աճուրդի տունը։

Լոտի նախնական արժեքն է հազար ֆունտ։ Պանտալոնի կոնքի լայնությունը կազմում է 1.2 մ։

Աճուրդի կհանվեն նաեւ Վիկտորյա թագուհուն եւ  նրա աղջկան՝ Ալիսա արքայադստերը պատկանող գիշերաշապիկները եւ հագուստի այլ պարագաները, գրում է  Gazeta-ն։

Ինչպես նշել է աճուրդավար Ռիչարդ Էդմոնդսը, թագավորական հանդերձանքը հիանալի վիճակում է պահպանվել։

Նշենք, որ թագուհին մահացել էր 1901թ.։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ