News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրոպական Միության՝ Արեւելյան գործընկերության մշակույթի եւ ստեղծարարության ծրագիրը մեկնարկել է հունիսին՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում մշակութային ու ստեղծագործական ոլորտների՝ կայուն մարդասիրական, սոցիալական եւ տնտեսական զարգացմանն աջակցելու համար:

«Ծրագիրը նոր շրջանակի մեջ է դնելու 21-րդ դարում պետական մարմինների եւ առանցքային մշակութային դերակատարների միջեւ մշակույթի հայեցակարգի մասին քննարկումները տարածաշրջանում եւ խթանելու է այն դրական ազդեցության ընկալումը, որ ստեղծարար ոլորտները կարող են ունենալ զբաղվածության, փոքր եւ միջին բիզնեսի, համայնքների դերի ու սոցիալական ներգրավվածության մեջ», - ասել է Եվրոպական հանձնաժողովի Ընդհանուր հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների տնօրինության կողմից ծրագրի ղեկավար Ռենատե Ուցշմիդը: 

Թեեւ ծրագիրը տարածաշրջանային է, նրա ուշադրության կենտրոնում կլինեն առանձին երկրները՝ նշանակված ազգային համակարգողներով, ովքեր մեր հիմնական թիմի կարեւորագույն մասը կկազմեն: Ծրագրի տեւողությունը երեք տարի է: Ծրագրի բյուջեն կազմում է  4,2 մլն. եվրո:

Ծրագիրը կկենտրոնանա չորս հիմնական ոլորտների վրա՝ ապացույցների հավաքման մեխանիզմների գիտահետազոտական աշխատանքներ, կարողությունների զարգացում, իրազեկության բարձրացում եւ միջազգային մշակութային համագործակցության հնարավորությունների ընձեռում: Ծրագրում ընդգրկված թեմաները կներառեն նախագծերի պարբերաշրջանի կառավարում, մշակութային առաջնորդում, մշակութային եւ վիճակագրական հետազոտություն, շահերի պաշտպանություն, դրամահավաք, մշակութային լրագրություն եւ հաղորդակցման կարողություններ:

Ծրագրի գործողությունները կիրականացվեն աշխատաժողովների, ինտենսիվ դասընթացների, առցանց ուսուցման հարթակների, ճանաչողական այցերի եւ գործընկերային տոնավաճառների միջոցով՝ համախմբելով հանրային ու մասնավոր դերակատարներին, կառավարությանը եւ քաղաքացիական հասարակությանը:

«Մշակույթի ոլորտում պետության, քաղաքացիական հասարակության եւ մասնավոր հատվածի միջեւ համագործակցության անհրաժեշտությունն առանցքային խնդիր է բոլոր ժամանակակից պետությունների համար: Դրան կարելի է հասնել միայն ներառական, համատեղ ձեւակերպված ազգային քաղաքականության մակարդակով, նախաձեռնությունների միջոցով, որոնք որպես իրենց մեկնարկային կետ ունեն մշակույթի, ինչպես նաեւ բարեփոխումներում եւ դրական փոփոխություններում մշակույթի դերի՝ ընդգրկուն, սակայն հստակ ընկալումը», ասել է ծրագրի ղեկավար Թերի Սանդելը:    

Մշակույթը եւ ստեղծարար ենթաոլորտները ներառում են ճարտարապետությունը, արխիվները, գրադարաններն ու թանգարանները, գեղարվեստական արհեստները, աուդիո-վիզուալ միջոցները (ֆիլմ, հեռուստատեսություն, տեսախաղեր եւ մուլտիմեդիա), նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգությունը, զարդանկարչությունը, փառատոները, երաժշտությունը, գրականությունը, կատարողական արվեստները, հրատարակչությունը, ռադիոն եւ վիզուալ արվեստները: Միասին նրանք տրամադրում են աշխատատեղեր:

Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը: Ծրագիրն իրականացնում է Բրիտանական խորհրդի կողմից գլխավորող կոնսորցիումը՝ համագործակցելով Մոլդովայի Սորոսի հիմնադրամի, Լեհաստանի մշակույթի ազգային կենտրոնի եւ Գյոթե ինստիտուտի հետ:

Եվրոպական Միությունը կազմված է 28 անդամ պետություններից, որոնք որոշել են աստիճանաբար միավորել իրենց փորձառությունը, ռեսուրսները եւ ճակատագրերը:

Միասին, ընդլայնման 50 տարիների ընթացքում, նրանք կառուցեցին կայունության, ժողովրդավարություն եւ կենսունակ զարգացման գոտի ՝ պահպանելով մշակութային բազմազանությունը, հանդուրժողականությունը եւ անհատի ազատությունները:

Եվրոպական Միությունը պատրաստ է կիսել իր ձեռքբերումները եւ արժեքները իր սահմաններից դուրս գտնվող երկրների եւ ժողովուրդների հետ:

ԵՄ-ում 8.3 միլիոն մարդու համար եւ արժեն 558 մլրդ. եվրո: Մշակութային եւ ստեղծարար ոլորտներն ավելի արագ են աճում, քան արտադրության եւ սպասարկման ոլորտները:

Մրցակցային գործընթացի արդյունքում ծրագիրը կկառավարի Բրիտանական խորհրդի կողմից գլխավորող կոնսորցիումը՝ համագործակցելով Մոլդովայի Սորոսի հիմնադրամի, Լեհաստանի մշակույթի ազգային կենտրոնի եւ Գյոթե ինստիտուտի հետ: Ծրագիրը հիմնված է Արեւելյան գործընկերության մշակութային I ծրագրի (2011-2014) վրա, որը բաղկացած էր տեխնիկական աջակցության եւ դրամաշնորհային եղանակով ֆինանսավորվող ծրագրերից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ