News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Եթե իրոք ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, ապա Հայաստանն էլ ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցն է, ուրեմն այդտեղ ոչ ոք ոչ մեկին լավություն չի անում: Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, ԱԺ-ում ՌԴ-ի կողմից Հայաստանին 200 մլն դոլարի ապրանքային վարկ տրամադրելու (պաշտպանական նպատակներով) մասին պայմանագրի քննարկման ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Ունեցեք արժանապատվություն, երբ շփվում եք ռուսական կառավարության ներկայացուցիչների հետ. մի կնքեք պայմանագրեր, որոնք թերի են, սխալ են, երբեմն նաեւ՝ անգրագետ: Այսօրվա ՀԷՑ-ի իրավիճակն ուղիղ հետեւանքն է 2013-ի դեկտեմբերի 2-ի պայմանագրի, որով ՀԷՑ-ը պարտավոր է ՋԷԿ-երից գնել էլեկտրաէներգիա 40 դրամով, այն դեպքում՝, երբ 3 դրամով էլէներգիա կա, բայց նա չի գնում»,-ասել է նա:

Բագրատյանն այս հարցում մեղադրանք է հնչեցրել ՀՀԿ-ականների հասցեին. «Դուք եք մեղավոր հանրապետականներ: Դեկտեմբերի 2-ից առաջ  ձեզնից մեկն ասա՞ց ռուսական ղեկավարությանը՝ սա ի՞նչ է: Մենք ո՞նց հանրապետությունը զարգացնենք, որի ՀՆԱ-ի մեջ գազն ու էներգետիկան։ կազմում են 11 տոկոս: Սրան գումարվում է 9 տոկոս տրանսպորտային ծախս, ու արդյունքում մեր ապրանքները 20 տոկոսով անմրցունակ են: Դուք հանրապետությունը մտցրել եք անմրցունակ դաշտ:

Ռուսաստանից 200 մլն դոլարի վարկային այս պայմանագրում նշվում է, որ եթե Հայաստանը փողը չի տալիս, ՌԴ-ն դա դարձնում է համախմբված պարտք եւ համարում անմիջապես մարման ենթակա: Այսինք  Ռուսաստանը հայտարարում է, որ Հայաստանը դեֆոլտ է: Ինչու է այսպիսի նախադասություն մտցվել:

Եթե Ռուսաստանը ռազմավարական գործընկեր է, սովորեք արժանապատիվ ձեւով նրա հետ շփվելու»,-ընդգծել է Բագրատյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ տնտեսական հարաբերություններ ունեն. Օվերչուկ
Անցյալ տարի առևտրաշրջանառությունը ռեկորդային է եղել՝ 7,3 մլրդ դոլար...
Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով
Մոսկվան եւ Երեւանը համաձայնեցրել են...
Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. Կոնջորյան
Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում...
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին եւ միավորելու է ապագայում. ՌԴ դեսպան
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին...
Ռուսաստանի նախագահ. Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են
Պուտինի և Փաշինյանի զրույցը տեղի է ունենում Կրեմլում ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովից հետո…
Պուտին. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը ռեկորդ է սահմանել
Առևտրաշրջանառությունը հասել է ավելի քան 7 միլիարդ դոլարի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ