News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Արմենտել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) եւ ՏՏ ընկերությունների միությունը հուլիսի 2-ին հայտարարել են DigiCamp 3-րդ ամենամյա ճամբարի մեկնարկի մասին, որը կկայանա հուլիսի 6-16-ը Դիլիջանում։ Դրան կմասնակցեն 14-22 տարեկան տասնյակ երիտասարդներ Հայաստանի տարբեր մարզերից։

DigiCamp-ի հիմնական նպատակը ՏՏ ոլորտում ներգրավված երիտասարդության միավորումն է, մոտիվացնող եւ ուսումնական միջավայրի ստեղծումը, որը նոր սերնդին կխթանի ստեղծել սեփական բիզնեսն ու բիզնես նախագծերը։

Համաձայն ՏՏ ընկերությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանի՝ նման  միջոցառումները նպատակ ունեն զարգացնել ՏՏ ոլորտի տեղական շուկան, ինչը իր հերթին կարագացնի այդ ոլորտի զարգացումն  ընդհանրապես։ «Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում այն հանգամանքին, որ ճամբարին մասնակցեն ՀՀ բոլոր մարզերի երիտասարդները։ Դա մեզ թույլ կտա հայտնաբերել տաղանդներ անգամ ամենահեռավոր գյուղերում»,- հայտարարեց Չոբանյանը՝ նշելով, որ իրենք արդեն ստացել են 150 դիմում։

«50 գաղափարներից ճամբարի առաջին օրը կընտրեն 8-10-ը, որոնցից վերջում ընտրվելու է մեկը՝ լավագույնը։ Մենք 3 մրցանակ ունենք, եւ մեր նպատակն է ոչ թե պարզապես երեխաներին մրցանակներ հանձնել, այլ այնպես անել, որ մրցանակները նպաստեն իրենց իսկ կազմած բիզնես պլանի կայացման ու զարգացման գործին»,-ասաց նա։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ