News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բելգիայի 24-ամյա բնակիչ Լաուրան ստացել է էֆթանազիայի թույլտվություն, չնայած հանգամանքին, որ ֆիզիկապես ամբողջովին առողջ է: 24-ամյա աղջիկը արդեն մի քանի տարի դեպրեսիայով է տառապում, եւ խնդրել է բժիշկներին ընդհատել իր կյանքը, քանի որ չի ցանկանում ապրել: Newsweek-ը փոխանցում է, որ բժիշկները թույլատրել են նրան էֆթանազիայի դիմել:

Լաուրան արդեն մի քանի անգամ փորձել է ինքնասպան լինել, ապարդյուն փորձերից հետո նրան տեղափոխել են հոգեբուժարան: Աղջիկը պատմել է, որ ինքնասպանության մասին առաջին անգամ մտածել է դեռ 6 տարեկանում: Պատճառը եղել է ալկոհոլիզմով տառապող մայրը, ով լքել է աղջկան 1 տարեկան հասակում, եւ հայրը, ով նրան վերբերել է, որպես անասունի:

«Ես չեմ ցանկանում մեռնել, բայց նման գոյությունն ինձ համար անտանելի է»,- ասել է Լաուրան:

Նշենք, որ էֆթանազիան Բելգիայում օրինականացրել է են 2002թ-ից: 2014-ին երկրի իշխանությունը թույլատրել է նաեւ մահացու հիվանդ ցանկացած տարիքի երեխաների մեռցնումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ