News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովում, այսօր՝ հուլիսի 2-ին, արտահերթ նստաշրջանի ժամանակ վիճեցին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ու նույն խմբակցության պատգամավոր  Զարուհի Փոստանջյանը:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ռուսական 200 մլն դոլար նոր վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ խմբակցության անունից ելույթ ունենալով Ռուբիկ Հակոբյանը հայտարարել է, որ կներկայացնի իր անձնական տեսակետը, քանի որ խմբակցության պատգամավորները տարբեր կարծիքներ ունեն այս հարցում եւ ազատ են քվեարկելու:

«Էդ դեպքում Դուք իրավունք չունեք խմբակցության անունից հանդես գաք, պետք է առանձին ելույթ ունենաք»,- տեղից մի քանի անգամ հայտարարել է  Զարուհի Փոստանջյանը:

«Շնորհակալություն խորհրդի համար, Դուք շատ բարի եք»,- արձագանքելն է Ռուբեն Հակոբյանը, իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ փորձել է սաստել Փոստանջյանին՝ ասելով. «Տիկի'ն Փոստանջյան, բոլորին դիտողություն եք անում` յուրայինին, մյուսին... Մի' բռնացեք մարդկանց տեսակետի վրա»:

Քանի որ Զարուհի Փոստանջյանը շարունակել է պնդել, որ Ռուբիկ Հակոբյանն այս պահին պարտավոր է ներկայացնել միայն խմբակցության տեսակետը, Ռուբեն Հակոբյանը իրեն զսպելով ասել է. ««Հակացանք, մի քիչ… վե՛րջ»:

Նշենք, որ մինչ այդ Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու այդ վարկային պայմանագրին եւ ներկայացրել էր հիմնավորումները, մինչդեռ Ռուբիկ Հակոբյանը նշել է, որ ինքը կողմ է քվեարկելու վարկային համաձայնագրին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Այսօր առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվում են...
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ…
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած…
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել (թարմացվող, ֆոտո)
Մեծ բեռնատարը լայնությամբ կանգնել է եւ փակել պողոտան...
Ամենաշատ