News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գերմանիան պատրաստ է ստանձնել ԵԱՀԿ նախագահության պատասխանատվությունը սառը պատերազմի ավարտից հետո սկսված ամենածանր ճգնաժամի ֆոնին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը՝ ներկայացնելով 2016թ. Գերմանիայի նախագահության առաջնայնությունները։

«Երկխոսություն, վստահություն եւ անվտանգություն, սրանք են Գերմանիայի նախագահության գլխավոր առաջնայնությունները»,- հայտարարել է Շթայնմայերը։

Նրա խոսքով՝ հենց երկխոսությունն է կարեւոր ուկրաինական ճգնաժամի կարգավորման եւ ԵԱՀԿ տարածքում վստահություն կառուցելու համար, քանի որ վերջին 1.5 տարում եվրոպական անվտանգության հարցում վստահությունն անհետացել է։

Իր ելույթում նա ընդգծել է ԵԱՀԿ դերի կարեւորությունը՝ որպես հակամարտությունների լուծման եւ կանխման գործիք, ինչպես նաեւ ուշադրություն է հատկացրել փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցում մամուլի ազատության աջակցության վրա։

Արտգործնախարարը նաեւ ընդգծել է համագործակցության կարեւորությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսին սպառազինությունների վերահսկումն է։ «Եվրոպայում վստահության եւ համագործակցության ճանապարհին ավելի լավ է անել փոքր քայլել, քան առհասարակ ոչինչ չանել»,- նշել է նա։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ