News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում անցկացվող թենիսի Ուիմբլդոնյան մրցաշարն ամեն տարի հարյուր հազարավոր հյուրեր է ունենում: Այս տարի այն մեկնարկել է հունիսի 29-ին եւ տեւելու է 2 շաբաթ:

Հանրահայտ այդ իրադարձության մասնակիցների եւ հյուրերի համար ռեկորդային քանակությամբ մթերք են պատրաստել. 190 հազար սենդվիչ, 28 հազար շիշ շամպայն, 250 հազար շիշ ջուր, 30 հազար բաժին ձուկ՝ կարտոֆիլով, 7 հազար լիտր պաղպաղակ, 300 հազար բաժին թեյ եւ 6 հազար պիցցա:

Ըստ Kedem-ի, մրցաշարի հիմնական ուտեստը, ավանդույթի համաձայն, սերուցքով ելակն է: Կատարյալ համ ստանալու համար ամեն առավոտ ժամը 5:30-ին ելակը մատակարարվելու է Քենթ կոմսությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ