News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այս օրերին Երեւանում եւ մարզերում անց է կացվում «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի միջազգային փառատոնը, որի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Փառատոնին մասնակցում են խաղարկային եւ վավերագրական, լիամետրաժ ու կարճամետրաժ տարբեր ձեւաչափերի ֆիլմեր, տեսանյութեր, որոնցում դատապարտվում են պատերազմները, բռնությունը, ազգային, կրոնական եւ ցանկացած այլ տիպի խտրականությունը, մարդկային գործոնների հետեւանքով ծագած էկոլոգիական աղետներն ու քարոզվում է խաղաղություն, հանդուրժողականություն, մարդասիրություն եւ համամարդկային այլ արժեքներ:

«Ֆրեսկոն» մասնակիցներին կինոփառատոնի անցկացման ոչ ֆորմալ մոտեցում է առաջարկում փառատոնի բոլոր փուլերում` կինոդիտումից մինչեւ միջոցառումների անցկացման վայրեր: Հայաստան բերված հրաշալի ֆիլմերը, ֆոտոցուցահանդեսները եւ ներկայացումները դուրս են եկել կինոդահլիճներից ու բառի բուն իմաստով մտել են փողոց: Շուրջօրյա բացօթյա ցուցադրություններն ու «առանց տոմսի» կինոդիտումները դարձել են հայաստանցիների առօրյայի անբաժան մասը: Սովորական աթոռներին փոխարինել են հատուկ պարկեր, իսկ փառատոնի տեղացի եւ օտարերկրյա պաշտոնական հյուրերը փառատոնի «անհաս հերոսներ» լինելու փոխարեն հանդիսատեսի հետ են, ժամանակավորապես դառնալով նրանց` կինոաշխարհի ճանաչման ուղեկից-ընկերը:

Ոչ ֆորմալ մոտեցում է ցուցաբերվում նաեւ կինոդիտումների վայրերի ընտրության հարցում: Նմանատիպ ակցիաների համար արդեն սովորական դարձած` երեւանյան կենտրոնի փոխարեն ցուցադրություններն անց են կացվում քաղաքի հանրաշատ վայրերում (այգիներ, եկեղեցիների բակեր): Փառատոնի որոշ միջոցառումներ նախատեսվում է անցկացնել Երեւանից դուրս` Հայաստանի գեղատեսիլ անկյուններից մեկում` Հառիճավանքում: Մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցելու Հայաստանում նախադեպը չունեցող ճամբարային կինոարշավների:

Փառատոնն առանձնակի նշանակություն է տալիս նաեւ սոցիալական հատուկ խմբերի ու հատկապես սահմանափակ կարողություն ունեցող անձանց հետ աշխատանքին: Ոլորտում մասնագիտացված կառույցների հետ համագործակցության շնորհիվ հաշմանդամություն ունեցող անձինք ոչ միայն մասնակցում են փառատոնի բոլոր միջոցառումներին, այլեւ ակտիվորեն ներգրավված են «Ֆրեսկոյի» կազմակերպական աշխատանքներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում (ֆոտո)
Մինչև հուլիսի 31-ը ներառյալ Unity 9000 մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում փաթեթից կօգտվեն ամսական 8000 դրամով...
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2...
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ