News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Բաշնեֆտ»-ի գործով ֆիգուրանտ Լեւոն Հայրապետյանը խնդրել է քրեական գործ հարուցել քննչական խմբի ղեկավար փոխգնդապետ Ալեքսեյ Վեսելյովի դեմ լիազորությունների չարաշահման մեղադրանքով։ Այս «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մարգարյանը։

Մարգարյանի խոսքով՝ գործի նյութերից պարզ է դարձել, որ Վեսելյովը 2014թ. սեպտեմբերի 8-ին ոստիկանությանը հրահանգել էր օպերատիվ հետախուզական միջոցներ ձեռնարկել փաստաբանների դեմ, մասնավորապես պարզել նրանց մեքենաների երթուղին եւ տեղեկություն հավաքել նրանց ունեցվածքի մասին։

Իսկ այդ հրահանգի իրավունքը կարող էր տալ միայն դատարանը։ «Վեսելյովը միանշանակ չարաշահել է իր լիազորությունները, հատկապես որ փաստաբաններն այս գործով չէին անցնում ո՛չ պաշտպանական, ո՛չ մեղադրական կողմերից»,-ասել է Մարգարյանը։

Միաժամանակ հայրապետյանի փաստաբանը մտադիր է դիմել փաստաբանների դաշնային պալատ եւ Մոսկվայի փաստաբանների պալատ՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել փաստաբանների դեմ ապօրինի գործողությունները, այդ թվում՝ լրտեսումները դադարեցնելու համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ