News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Intel կոռպորացիայի նախագահ Ռենե Ջեյմսը 2016 թվականի սկզբին հրաժարական կտա, որպեսզի զբաղեցնի մեկ այլ ընկերությունում գործադիր տնօրենի պաշտոն: Այս մասին նշված է Intel ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Դեռեւս հայտնի չէ, թե որ ընկերության ղեկավարությունն է ստանձնելու Ջեյմսը, բայց, ինչպես նշում է Gazeta-ն, նա համաձայնել է որոշակի ժամանակ շարունակել պաշտոնավարել Intel-ում, որպեսզի օգնի իրեն հաջորդողին լիազորությունների ստանձնման գործընթացում:

Արդեն հայտնի է, որ Intel-ում նախագահի հրաժարականից հետո որոշակի փոփոխություններ են իրականացվելու: Տեխնոլոգիական գործընթացներով ու արտադրությամբ կսկի զբաղվել ընկերության գլխավոր տնօրեն Բրայան Կրժանիչը, իսկ տարբեր երկրներում՝ ընկերության նախագահները կսկսեն հաշվետվություն ներկայացնել Intel-ի իրացման եւ մարկետինգի խմբի ղեկավար Գրեգ Պիրսոնին:

Տեղեկացնենք, որ 2016-ից Ջեյմսի հետ ընկերությունը կլքի նաեւ Intel Capital-ի նախագահ Արվինդ Սոդհանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ