News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Րոպեներ առաջ Ազգային Ժողովն ավարտեց իր հերթական նստաշրջանը՝ վավերացնելով Ռուսաստանի հետ միջկառավարական պայմանագիրը: Վերջինս նախատեսում է արտոնյալ պայմաններով 200 մլն դոլարի վարկ տրամադրել Հայաստանին: Այդ գումարով ձեռք կբերվի ժամանակակից ռուսական սպառազինություն՝ ռուսաստանյան ներքին գներով:

Պայմանագրին կողմ քվերակեց 98 պատգամավոր, դեմ էր միայն «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Դահլիճը լքելիս՝ մի խոումբ հանրապետականների մեջ նկատվեց նաեւ Առաքել Մովսիսյանը (Շմայս), որը նեղսրտել էր, որ այս հարցում դահլիճում միաբանություն չհաստատվեց:

«Արա դե, որ ասում  են՝ թուրք, լրտես…  Այ էս ա լրտեսը», - իր հետ քայլողներին ասաց Շմայսը՝ հեռանալով նրանց հետ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ