News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության կողմից պատգամավոր ընտրված Գարո Փայլանը առաջին կարեւոր հարցն է լուծել Թուրքիայում ապրող հայերի համար։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը խորհրդարանի նստաշրջանի բացման ժամանակ հանդիպել է Ազգային կրթության նախարար Նաբի Ավջըի հետ եւ բարձրացրել ագային փոքրամասնությունների ներկայացուցիչներին առանց էթնիկ կոդավորման ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների երեխաներին դպրոցներ ընդունելու հարցը։

Գարո Փայլանը նախարարին հայտնել է, որ առանց այդ ծածկագրերի դպրոց ընդունվելու համար նոր օրենսդրական նախագծի կարիք չկա եւ միայն որոշում ընդունելը բավարար է։

Այս հանդիպումից հետո Ազգային կրթության նախարարը համապատասխան որոշում է կայացրել, ըստ որի, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների երեխաները ազգային փոքրամասնություններին պատկանող դպրոցներ կընդունվեն միայն տնօրենին դիմելով։

Նշենք, որ 2 տարի առաջ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի հանրապետության ստեղծումից ի վեր, հայերը կրում են գաղտնի ծածկագրեր։ Դա հայտնի էր դարձել, երբ Ստամբուլում արմատներին վերադարձած հայ ընտանիքի երեխային չէին ընդունել հայկական դպրոց՝ շեշտելով, թե հայերը կրում են 2 ծածկագիրը, իսկ այդ երեխան չուներ ծածկագիր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ