News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Հատկապես ամառն իր հետ բերում է բազմաթիվ խնդիրներ` սննդի որակի եւ պահպանման հետ կապված, քանի որ մի կողմից տնտեսվ արողներն են հաճախ արտադրում անորակ սնունդ, իսկ մյուս կողմից էլ՝ վաճառակետերում տվյալ սննդի պահպանման պայմաններն են միանգամից սրվում:

Բայց եթե ասենք՝ մսային ծագման սննդամթերքի հետ կապված նման խնդիրները «հասկանալի են», ապա միշտ էլ միանգամայն տարօրինակ է փչացած պաղպաղակի հարցը: Բայց ահա Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը փաստում է` ամռան սեզոնի մեկնարկի հետ քաղաքացիներից ստացել են պաղպաղակի որակի հետ կապված բազմաթիվ բողոքներ:

«Այժմ մենք սկսել ենք հանրային դիտարկում. ստուգումների մի մասն անցկացնում ենք ներկայացված բողոքների հիման վրա: Բոլոր խախտումները հայտնաբերվել են վերջին 10 օրերին: Մասնավորապես` «Դոլչեզա» ՍՊԸ-ի կողմից արտադրվող «Շոկոլադ», «Ստրաչետելա» եւ «Դոլչե լատե» պաղպաղակների արտադրատեսակները չեն համապատասխանել «Կաթին, կաթնամթերքին եւ  դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման պահանջներին:

ՍՊԸ-ում տեսչական ստուգումներ անցկացնելուց հետո՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից կասեցվել է նշված պաղպաղակների արտադրությունը եւ հանձնարարվել մինչեւ հուլիսի 7-ը վերացնել խախտումներն ու այդ պաղպաղակների խմμաքանակն իրացման կետերից հետ կանչել եւ ոչնչացնել»,- «Իրավունքի» հետ զրույցում նշեց Ն. Առաքելյանը»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ