News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2015 թ. հուլիսի 9-ին ավարտվում է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2014 թ. դեկտեմբերի 17-ին ընդունված «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով սահմանված վեցամսյա ժամկետը, որի ընթացքում մինչեւ 2015 թ. հունվարի 9-ը ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվության ենթարկված անձը տուգանքի գումարը (սկզբնական գումարը) վճարելու դեպքում ազատվում է վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետեւանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասը (եռապատկված կամ հնգապատկված) եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:

Մեկ անգամ եւս վարչական ակտերի հասցեատերերին հիշեցնում ենք, որ նշված ժամկետում տուգանքի սկզբնական գումարը չվճարելու դեպքում ունենալու են տուգանքի գումարի ավելացված չափի եւ կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականություն:

Տպել
Ամենաշատ