News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հանրապետական ընդունող հանձնաժողովը, որը գլխավորում է  ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հիշեցնում է բուհերի դիմորդներին, որ  համաձայն  ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի որոշմամբ սահմանված ՀՀ պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի՝  ավարտական վկայականը (ատեստատ, դիպլոմ)  բուհեր ներկայացնելու վերջնաժամկետը սույն թվականի  հուլիսի 10-ն է / մինչեւ ժամը 18.00  ներառյալ/:

Հանրապետական ընդունող հանձնաժողովը միաժամանակ տեղեկացնում է, որ նշված ժամկետից ուշ ատեստատ ներկայացրած դիմորդները՝ գործող կարգի համաձայն՝ կզրկվեն մրցույթին մասնակցելու եւ բուհ ընդունվելու հնարավորությունից:

Տպել
Ամենաշատ