News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարության «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրով եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ այս տարի Ծաղկաձորի եւ Հանքավանի դպրոցական ճամբարներ է մեկնելու երեւանաբնակ շուրջ 1175 երեխա։ Առաջին հերթափոխով ճամբարներ մեկնածները 425-ն են։

Ճամբարական երեխաներին հերթական անգամ այցելել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ծանոթացել ճամբարների պայմաններին, զրուցել երեխաների հետ։

Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը շրջել է ճամբարների սննդի պահեստներում, խոհանոցներում, ճաշարաններում, բուժկետերում։

«Խախտում չենք արձանագրել. ստուգել ենք սննդի ժամկետները, չափաբաժինը, սննդակարգը։ Սանիտարահիգիենիկ պայմանները, երեխաների կեցության պայմանները նույնպես բավարար են։ Ճամբարի առօրյան էլ հագեցած է մարզական, կրթական ու ժամանցային միջոցառումներով։ Յուրաքանչյուր ջոկատում երեխաներ կան եւ՛ Երեւանից, եւ՛ Հայաստանի տարբեր մարզերի համայնքներից, ինչը եւս կարեւոր հանգամանք է. երեխաները ծանոթանում են, նոր ընկերներ ձեռք բերում»,- նշել է Գայանե Սողոմոնյանը։

Ամառային ճամբարների պայմաններն ու երեխաների առօրյան Երեւանի քաղաքապետարանի մշտական հսկողության կենտրոնում են։ Ճամբարներ պարբերաբար այցելում են նաեւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը եւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը։

Ծրագրի շահառու երեխաները տարբեր սոցիալական խմբերից են՝ հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ 4500 երեխաներ՝ ողջ Հանրապետությունից։

Տպել
Ամենաշատ