News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վրաստանը Ռուսաստանից 70,32 մլն եվրոյի փոխհատուցում է պահանջում՝ 2006 թվականին ՌԴ-ից Վրաստանի քաղաքացիների զանգվածային արտաքսման ժամանակ նրանց կրած բարոյական վնասի դիմաց: Այս մասին ասվում է Վրաստանի արդարադատության նախարարության հայտարարությունում:

Նաեւ նշվում է, որ Վրաստանի արդարադատության նախարարությունը 2014-ի սեպտեմբերի 3-ին դիմել է ՄԻԵԴ եւ խնդրել որպես միջնորդ օգնություն տրամադրել դատարանի շենքում ՌԴ-ի հետ բանակցություններում:

Ի պատասխան Վրաստանի կառավարությանն ասվել է, որ դատարանի միացումը բանակցային գործընթացին խելամիտ կլինի այն բանից հետո, երբ կողմերը դատարանին ներկայացնեն իրենց դիրքորոշումները փոխհատուցման վերաբերյալ, հաղորդում է «Գռուզիա օնլայնը»:

ՄԻԵԴ-ը պետք է քննարկի եւ որոշի այս գործով ընթացակարգն ու կողմերի հետագա քայլերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ