News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունում կառուցվածքային վերակազմակերպման եւ ընթացակարգերի վերանայման արդյունքում հաջողվել է զգալիորեն կրճատել ԱՊՊԱ գծով հատուցման վճարման համար անհրաժեշտ ժամկետները:

Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայտերի կարգավորման կենտրոնի տվյալների համաձայն տարվա սկզբի դրությամբ հաճախորդը հատուցում էր ստանում միջինում 10,5 աշխատանքային օրվա ընթացքում: Այսօր ընկերությունը վճարում է ապահովագրական հատուցումը միջինը 7,5 օրվա ընթացքում: Տվյալներում հաշվի են առնված վիճելի եւ բարդ  դեպքերը, որոնք պահանջում են կրկնակի եւ լրացուցիչ փորձաքննությունների անցկացում:

2015 թվականի հունիսի տվյալներով համաձայնեցված հայտարարագրով կարգավորելու դեպքում հաճախորդները ստանում  են ապահովագրական հատուցում 5 օրվա ընթացքում՝ 65% դեպքերում: Այն գործերը, որոնցով հատուցումը վճարվում է 7 օրվա ընթացքում, կազմում են 80%: Բացի այդ, դեպքերի գերակշռող մասում հաճախորդները միանգամից համաձայնվում են ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության լիցենզավորված փորձագետների կողմից իրականացվող վնասի չափի փորձաքննության արդյունքների հետ:

Մնացած դեպքերում հայտերի կարգավորումն ընկերության աշխատանքից անկախ տարբեր պատճառներով, ավելի երկար է տեւում: Հաճախ հանդիպող պատճառներից է վնասի չափի մասին ծանուցում ստանալու մասին հաճախորդից հաստատումը կարճ ժամկետներում չստանալն է:  

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը մշտապես իրականացնում է մոնիթորինգ եւ անցկացնում է աշխատանքներ հաճախորդների սպասարկման որակը բարձրացնելու ուղղությամբ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ