News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան գիտնականները պարզել են, որ գուրմաններն ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ չունեն եւ առանձնանում են ավելի ամուր առողջությամբ:

Հետազոտողները հարցում են անցկացրել 502 կանանց շրջանում եւ հայտնաբերել, որ նրանք, ովքեր նախընտրում են սննդակարգում տարատեսակ եւ արտասովոր ուտեստներ օգտագործել, լավ առողջություն ունեն, չեն տառապում ճարպակալմամբ, ավելի ակտիվ կենսակերպ են վարում, ինչպես նաեւ ավելի մեծ ուշադրություն են դարձնում մթերքի որակին, քան նրանք, ովքեր նախընտրում են սովորական ուտեստները: Բացի այդ, գուրմանները ավելի հաճախ ճաշում են ընկերների հետ, այլ ոչ թե միայնակ:

Ըստ Gazeta-ի, գիտնականները կարծում են, որ նիհարել ցանկացողները կօգտագործեն իրենց եզրահանգումները: Հետազոտության հեղինակներից Բրայան Վանսինքը հայտարարել է. «Միեւնույն աղցանն ամեն օր ծամելու փոխարեն, կարելի է ինչ-որ նոր բան պատրաստել: Դա կարող է ավելի ակտիվ եւ առողջ կենսակերպի սկիզբ դառնալ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ