Համացանցում հրապարակվել են դեռեւս չթողարկված Samsung Galaxy A8 սմարթֆոնի լուսանկարներն ու ենթադրվող բնութագրերը: Դրանք ներկայացվել են GSM Arena կայքում:
Եթե տեղեկությունը հաստատվի, ապա Galaxy A8-ը կդառնա Samsung ընկերության արտադրած ամենաբարակ սմարթֆոնը: Գաջեթի պատյանը 5.9 մմ է, ինչը 1 մմ-ով պակաս է Apple-ի iPhone 6-ից:
Ըստ Lenta-ի, էկրանի անկյունագիծը շուրջ 144 մմ է: Սմարթֆոնն 8 միջուկանոց պրոցեսոր ունի, 2 գիգաբայթ օպերատիվ հիշողություն եւ 32 գիգաբայթ էլ՝ տվյալների պահպանման համար: