ՌԴ Պետումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը կարծում է, որ Եվրոպայի խորհրդի կազմից Ռուսաստանի դուրս գալը կարող է վնաս հասցնել երկու կողմին էլ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք չէինք ցանկանա իրականացնել այդ մտահղացումը։ Մենք կարծում ենք, որ դա վնաս հասցնող որոշում կլինի թե՛ ՌԴ-ի, թե՛ Եվրոպայի խորհրդի համար»,-ասել է Նարիշկինը «Վեստի վ սուբոտու» հաղորդման ժամանակ։
Հունիսի 25-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձեւ էր ընդունել անձանց մասին, որոնք անհետացել էին Դոնբասի հակամարտության ժամանակ։ Այդ բանաձեւով Ռուսաստանը պետություն ագրեսոր էր ճանաչվել։