News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ Վրաստանի Հանրապետության եւ  ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի եւ թատրոնի դերասան, Երեւանի պատվավոր քաղաքացի Մհեր Մկրտչյանի ծննդյան 85-ամյակի օրը Կոմիտասի անվան պանթեոն՝ մեծանուն արտիստի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու են այցելել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, բազմաթիվ արվեստագետներ, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասաններ, արվեստասերներ։ 

 Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկաների հետ միասին ծաղիկներ է խոնարհել Մհեր Մկարտչյանի շիրիմին, խնկարկել են արտիստի հիշատակին, նաեւ մեծարանքի խոսք ասել ու հիշել պատմություններ նրա կյանքից։

«Ակնառու գյումրեցի ու հրաշալի երեւանցի լինելով՝ Մհեր Մկրտչյանը նաեւ հմայք է հաղորդում Երեւանի պատվավոր քաղաքացի կոչմանը։ Ներկաներից շատերդ երջանիկ մարդիկ եք, քանզի պատիվ եք ունեցել շփվելու մեծն Մհեր Մկրտչյան մարդու ու արտիստի հետ, վայելելու նրա ներկայությունը։ Արտիստի լավագույն մեծարանքը, ինչու ոչ, նաեւ շիրիմի մոտ, ծափահարությունն է. բրավո՛, Մաեստրո՛»,- նշել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ապա ներկաները նաեւ ծափահարություններով են նշանավորել մեծանուն արտիստի ծննդյան օրը։

 
Տպել
Ամենաշատ