News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի փոքրիկ քաղաքներից մեկում ապրող Վասյան, ով դաունի սինդրոմ ունի, երազում է այցելել Հայաստան: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում խումբ է ձեւավորվել, որի միջոցով գումար է հավաքվում երեխայի երազանքը իրականություն դարձնելու համար:

«Երազանք ունենալը հրաշալի բան է: Իսկ եթե երազանքն իրականանալի է և անչափ ոգևորիչ, ապա կարող է վարակել շատ մարդկանց ու դարձնել քեզ համախոհ: Այդպիսի մի երազանք այս տղան ունի: Ապրում է Ռուսաստանի փոքրիկ քաղաքներից մեկում ու երազում է լինել Հայաստանում: Պաշտում է Ֆրունզիկ Մկրտչյանին, գիտի նրա բոլոր ֆիլմերը, համոզված է, որ բոլոր հայերը իր սիրած դերասանի նման բարի են ու մտերմիկ: Ծննդյան տարեդարձին Հայաստանի մասին գիրք է նվեր ստացել ու արդեն հասցրել է մանրամասն ուսումնասիրել: Այնպես է ստացվել, որ Վասյան ծնվել է դաունի սինդրոմով և Հայաստան պետք է գա իր մայրիկի հետ, ով նույնպես Հայաստանի սիրահարներից է, հմայված է Սարjանի գույներով ու իհարկե, Ֆրւնզիկ Մկրտչյանով: Իրենց այդ երազանքով վարակել են նաև Ռուսաստանում բնակվող մի քանի հայեր ու նրանց ի սրտե հրավիրել Հայաստան: Նրանք հատուկ խումբ են բացել ֆեյսբուքում և Վասյայի ու իր մայրիկի` Օլգայի ուղևորության համար գումար են հավաքում: Իրականում, մնացել է հավաքել 50,000 ռուբլիից էլ քիչ և արդեն սեպտեմբերին նրանք կկարողանան գալ Հայաստան ու այցելել թանգարաններ, վանքեր, ծանոթանալ Ֆրունզիկին այդքան նման հայերին և ուտել իսկական տոլմա:

Մեր երկիրն այցելելն այս հրաշալի մարդկանց ամենանվիրական երազանքն է: Եկեք միասին այն իրականություն դարձնենք:

Գումարը հավաքագրում է Svetlana Bagiyan-ը: Խմբին կարող եք միանալ այստեղ` https://www.facebook.com/groups/810073622441864/ , իսկ փոխանցման տվյալները սրանք են`

Карта сбербанка: 5469 3800 4092 5124

PayPal: [email protected]

Яндекс-кошелек: 41001424243233

Юнистрим: Багиян Светлана Сергеевна, Москв»,-ասված է հայտարարության մեջ:

Տպել
Ամենաշատ