News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ալգորիթմը, որը կառավարում է  Facebook-ում ընկերների ակտիվությունը, այսինքն՝ որոշ գրառումներ միշտ ակտիվ են եւ աչքի առաջ, իսկ որոշներն առհասարակ չեն երեւում, շատ օգտատերերի համար անհասկանալի կմնա: Սակայն կա մի գործոն, որը բացատրում է, թե որ ժամին արված գրառումներն են հատկապես ակտիվ լինում ընկերների համար, գրում է The Washington Post-ը:

Klout կայքի հետազոտողները վերլուծել են Facebook-ում արված ավելի քան 25 մլն գրառում եւ դրանց 100 մլն արձագանք ու եկել այն եզրակացության, որ օրվա որոշակի ժամերի արված գրառումները ավելի ակտիվ քննարկման են արժանանում: Այսպես՝ ուշ առավոտյան եւ կեսօրից հետո առաջին 2 ժամվա ընթացքում կատարած գրառումները հատկապես երեւում են ձեր ընկերների ժապավենում: Ակտիվ են լինում նաեւ երեքշաբթի օրերին կատարված գրառումները, գրում է InoPressa.ru-ն:

Ֆեյսբուքյան ընկերները հատկապես ակտիվ են երեքշաբթի եւ չորեքշաբթի օրերին: Հինգշաբթի եւ ուրբաթ նրանց հետաքրքրությունը մարում է: Հանգստյան օրերին այն գրեթե անհետանում է, իսկ երկուշաբթի որպես կանոն մարդիկ հարմարվում են աշխատանքային առօրյային: Դրանով է պայմանավորված, որ հենց երեքշաբթի օրերին են նրանք որոշում աչքի անցկացնել իրենց Facebook-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ