News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին պաշտոնյաների գործունեությունը վերահսկելու համար հասարակական հանձնաժողով կստեղծի, հաղորդում է «Գռուզիա օնլայնը»: Սահակաշվիլին նման հայտարարություն է արել մարզի հակակոռուպցիոն կոմիտեի նիստի ժամանակ:

«Մարդիկ բողոքում են կաշառքներից ու հարկային բեռից, իսկ ձեզ մոտ ամեն ինչ մաքուր է, ոչ ոք չի պատժվել: Մենք կհենվենք հասարակության վրա, կգտնեն փորձառու աուդիտորների, հաշվապահների եւ այլ մասնագետների, որոնք կզբաղվեն պաշտոնյաների հարցերով»,-ասել է Սահակաշվիլին՝ ընդգծելով, որ այդ հարցերը գտնվելու են 10 մարդուց բաղկացած հանձնաժողովի վերահսկողության ներքո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ