Հուլիսի 3-ին ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 11.45-ի սահմաններում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Վ. Սարգսյան փողոցի թիվ 8/Ա շենքի մոտ բախվել է էլեկտրասյանը, ինչի հետեւանքով ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 15.30-ին, հիվանդանոցից ստացվել է հաղորդում, որ նշված վթարի հետեւանքով բուժօգնության է դիմել նաեւ մյուս ուղեւորուհին:
Կատարվում է նախաքննություն: