News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Էթիկայի հանձնաժողովը չի կատարել իր իսկ սահմանած կանոնները, որոնց համաձայն՝ 2013 թվականին օրենսդիրները պետք է մասնավոր ֆինանսավորմամբ իրականացվող այցերի պարագայում նախնական համաձայնություն ստանային: Հիմա հանձնաժողովը կարող է տարօրինակ իրավիճակում հայտնվել՝ կապված իր դեմ անցկացվող հետաքննության պատճառով:

Ըստ «USA Today»-ի, 2012 թվականի դեկտեմբերին Ներկայացուցիչ պալատի ընդունած կանոնների համաձայն, պահանջվում է, որպեսզի բոլոր օրենսդիրները, որոնք ցանկանում են մասնավոր խմբերի, այլ ոչ կառավարության կողմից ֆինանսավորվող ուղեւորություն կատարել, Էթիկայի հանձնաժողովի թույլտվությունը ստացան ուղեւորությունից առնվազն 30 օր առաջ:

Սակայն, պարբերականի վերլուծած գրառումների համաձայն, Հանձնաժողովը չի գործել այդ չափորոշիչներին համապատասխան, երբ հանձնաժողովի 10 անդամներն ու նրանց աշխատակիցները 2013 թվականի մայիսին այցելել են Ադրբեջան:

Էթիկայի հանձնաժողովը հավանության է արժանացրել նրանց ուղեւորությունը, սակայն հիմա հետաքննում է, արդյո՞ք այն հավուր պատշաճի է ֆինանսավորվել: Հրապարակային գրառումները ցույց են տալիս, որ Հանձնաժողովը, հնարավոր է, նրանցից չի պահանջել հետեւել ուղեւորության համար անհրաժեշտ բոլոր կանոններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ