News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում Թունիսի ահաբեկչության զոհերին նվիրված հուշարձան կկառուցվի, եւ առանձին տեղ կհատկացվի արտասահմանում ահաբեկչություններին զոհ գնացած բոլոր բրիտանացիների հիշատակը հարգելու ծիսակարգերի համար: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, գրում  է The Guardian-ը:

«Նրանք, ովքեր անցյալ շաբաթ զոհվեցին Թունիսում, դարձան դաժան ահաբեկչության անմեղ զոհերը: Մեր իրավունքն է հարգել նրանց, ինչպես նաեւ արտասահմանում զոհված այլ բրիտանացիների  հիշատակը»,-ասել է վարչապետը:

Հուշարձանի դիզայնի եւ տեղադրման վայրի հարցերը կլուծվեն եկող շաբաթ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին Թունիսի Սուսի քաղաքի առափնյա հյուրանոցներից մեկում խոշոր ահաբեկչական հարձակում էր տեղի ունեցել: Տեղի մի ուսանող Imperial  հյուրանոցում հրաձգություն էր արձակել՝ սպանելով մի քանի տասնյակ մարդու: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ