News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի որոշ ընդդիմադիր կուսակցություններ բողոքի զանգվածային գործողություններ չեն անցկացնելու Ռամադան ամսվա ընթացքում: Այդ կապակցությամբ, առաջարկներ են հնչել օգոստոսի 11-ին «Միություն հանուն ժողովրդավարության» եւ «Մուսավաթ» կուսակցության խորհրդակցությունների ժամանակ:

Քննարկվել են նաեւ խորհրդարանական ընտրություններին միացյալ ուժերով մասնակցելու եւ միացյալ թեկնածուների համաձայնեցման հարցերը:

Վերջին ամիսներին ընդդիմադիր կուսակցությունները փորձեր են անում չարտոնված հանրահավաքներ անցկացնելու:

«Միություն հանուն ժողովրդավարության» դաշինքը ստեղծվել է 2005թ` Դասական ազգային ճակատ, «Ազադլիգ» եւ Ազգային-ժողովրդավարական կուսակցությունների կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ