Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 5-ին, ժամը 06.21-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Երեւանյան փողոցի տներից մեկի բակում` արկղի մեջ օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարար ջոկատը:
Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք: