Apple-ի տեխնիկայի օգտատերերը դժգոհում են, որ iPad-ի եւ iPhone-ի օպերացիոն համակարգի թարմացման պատճառով սարքավորումների լիցքավորումն արագորեն սպառվում է՝ ի տարբերություն հին iOS-ի:
Որոշ օգտատերեր հաշվարկել են, որ իրենց գաջեթները 20%-ով ավելի արագ են «նստում»: Apple-ի մասնագետներն առայժմ պաշտոնական որեւէ հայտարարություն չեն արել այս առիով:
Planet Today-ի փոխանցմամբ, հույս կա, որ ընկերությունն անտարբերության չի մատնի այս բողոքները, եւ առաջիկայում Apple-ում խնդրի լուծում կգտնեն:
Հիշեցնենք, որ iOS 8.4-ը թողարկվել է մի քանի օր առաջ: Ենթադրվում էր, որ այդ տարբերակը վերջնական կլինի, քանի որ առաջիկայում սպասվում է iOS 9-ի թողարկումը, որը ներկայում փորձարկման փուլում է եւ հասանելի է միայն մշակողներին: