News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ հուլիսի 5-ին կալանքի որոշում է կայացրել Արա Բուդաղյանի նկատմամբ, որը մեղադրվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի դեմ մահափորձի մեջ։ Կալանքի որոշումը կայացրել է դատավոր Գագիկ Պողոսյանը։

Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ չափազանց բացասական է գնահատում դատարանի որոշումը։ «Դատարանը նման որոշում կայացնելու որեւէ հիմք չուներ»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ հենց վաղը բողոքարկելու են կալանքի որոշումը։

Նշենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր կալանավորել է նաեւ մյուս երեք մեղադրյալներին՝ ՝ Գարեն Ռոմիկի Աթաջանյանին, Հենրիկ Շահենի Ավագյանին եւ Վիտալի Վլադիմիրի Մինասյանին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, հուլիսի 3-ին, ձերբակալվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը, Հենրիկ Շահենի Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը եւ Արա Էմիլի Բուդաղյանը:

Մասնավորապես, Արա Բուդաղյանը կասկածվում է սպանությանը դրդելու մեջ, սակայն հերքում է իրեն մեղսագրվող արարքը։

Նշենք, որ Արա Բուդաղյանը մարզպետի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի եւ վիրավորված գնդապետ Արտակ Բուդաղյանի եղբայրն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ