News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հունաստանում ամփոփել են հուլիսի 5-ին անցկացված հանրաքվեի արդյունքները, որի ընթացքում երկրի քաղաքացիներն իրենց կարծիքն են հայտնել վարկատուների «եռյակի»՝ ԱՄՀ-ի, ԵԿԲ-ի եւ Եվրահանձնաժողովի առաջարկած տնտեսական ծրագրի վերաբերյալ: Քվեարկության պաշտոնական տվյալները հրապարակվել են Հունաստանի ՆԳՆ կայքում:

Քվեաթերթիկների 100%-ի հաշվարկի արդյունքներով, «դեմ» է քվեարկել քաղաքացիների 61.31%-ը, «կողմ»՝ 38.69%-ը, անվավեր է ճանաչվել քվեաթերթիկների 5.8%-ը:

Հանրաքվեին մասնակցել է քաղաքացիների 62.5%-ը. այն կայացած է համարվում, եթե հանրաքվեին մասնակցում է ընտրողների ոչ պակաս, քան 40%-ը: Քվեարկությանը մասնակցելու իրավունք ուներ շուրջ 9.9 մլն քաղաքացի:

Ըստ Lenta-ի, ավելի վաղ երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ողջունել էր հույների «համարձակ ընտրությունը» եւ հայտարարել, որ Հունաստանի կառավարությունը պատրաստ է վերադառնալ վարկատուների հետ բանակցությունների սեղանի շուրջ: Նրա խոսքով, առաջին հերթին անհրաժեշտ է հասնել բանկային համակարգի վերականգնման, ինչպես նաեւ պարտքերի վերակառուցման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոլդովան շուտով կարող է սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները. Եվրահանձնակատար
Դեռ որոշակի աշխատանք կա անելու, բայց ես չափազանց վստահ եմ, որ այն կավարտվի ժամանակին...
Եվրոպական ութ երկիր Վրաստանին զգուշացրել է, որ նրա եվրոպական ապագան վտանգված է
Վրաստանին ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու ու հետագայում՝ Եվրամիությանն անդամակցելու համար հստակ ճանապարհ տրվեց…
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ