Եվրախմբի նախագահ Յերուն Դեյսելբլումը իր հայտարարության մեջ նշել է, որ Հունաստանի հանրաքվեի միջանկյալ արդյունքները ցավալի են երկրի ապագայի համար։
«Հունաստանի տնտեսության վերականգնման համար բարդ միջոցներ եւ անխուսափելի բարեփոխումներ են անհրաժեշտ»,- ընդգծել է Դեյսելբլումը, փոխանցում է Gazeta-ն։
Նշենք, որ ԵՄ ղեկավարները հուլիսի 6-ին կքննարկեն Հունաստանի հանրաքվեի արդյունքները։