ԱՄՆ Լուիզիանա նահանգի հյուրանոցային համալիրի տարածքում կայծակի հարվածից 6 մարդ է տուժել։ Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, նրանք բոլորը հիվանդանոց են տեղափոխվել։
«Բարեբախտաբար նրանք ողջ են մնացել»,-ասել է տեղի ոստիկանության շերիֆ Ռոնի Ռիչարդսոնը։ Նրա խոսքով՝ մարդիկ Անկախության տոնի կապակցությամբ քաղաքից դուրս պիկնիկ էին կազմակերպել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։