Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան կրոնական հարցերով խորհրդական Մուզաֆեր Շահինը մեկնաբանել է իր հետկանչի մասին տեղեկությունը:
«Անցած 4 տարում ես զբաղեցնում եմ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան կրոնական հարցերով խորհրդականի պաշտոնը: Դեռեւս որեւէ որոշում` այդ պաշտոնից իմ հետկանչի մասին, չի եղել»,- ասել է Շահինը: Ի դեպ, մամուլում տեղեկություն կար, որ արդեն որոշված է, թե ով է փոխարինելու Շահինին այդ պաշտոնում:
«Իմ հետկանչի համար անհրաժեշտ է Թուրքիայի նախագահի հրահանգը: Դեռ նման որոշում չի եղել, ուստի Ադրբեջանում իմ աշխատանքը շարունակվում է»,- ասել է նա: