News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, այսօր՝ հունիսի 6-ին, բացվեց Ագրոպարենային համակարգի ուսումնարատադրական կենտրոնը, որին ներկա էր  էր ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ագրոպարենային համակարգի ուսումնարատադրական կենտրոնը ուսանողներին հնարավորություն է տալիս ձեռք բերել գործնական հմտություններ, այն ուսանողներին ժամանակակից կրթություն տալու նոր հնարավարություն է:

«Վերջին անգամ Ագրարային համալսարանում նման  համալրում եղել էր 35 տարի առաջ, այսօր մենք բուհի համար ստեղծում ենք ժամանակակից կրթություն տալու նոր հնարավորություն:  Կարեւոր է, որ այս ամենն օգտագործվի եւ չմնա որպես ցուցանմուշ»,-ասաց նա:

Նշենք, որ Ագրոպարենային համակարգի ուսումնարատադրական կենտրոնի առաքելությունը տարածաշրջանում իրականացնել ագրոպարենային համակարգի կրթական, խորհրդատվական եւ արտադրական օրինակելի ծառայություններ, կազմակերպել դասընթացներ գյուղատնտեսության վարման, տեխնիկայի շահագործման, կենսաէներգետիկայի խորհրդատվական եւ տեղեկատվական ուղղություններով, ինչպես նաեւ ագրոպարենային ոլորտում իրականացնել մասնագիտական կրթություն, որի արդյունքում կպատրստվեն բանվորական մասնագետներ:

Ծրագրով նախատեսված՝ ԱՀՈՒԱԿ-ը ստեղծվել է ՀԱԱՀ-ի Բալահովիտ եւ Ոսկեհատ ուսումնափորձնական տնտեսությունների միավորման բազայի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ